2020թ. Ադրբեջաբնի ռազմական բյուջեն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i139358-2020թ._Ադրբեջաբնի_ռազմական_բյուջեն_աճել_է
2020թ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է, Հայաստանինը՝ նվազել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2021 04:24 Asia/Tehran
  • 2020թ. Ադրբեջաբնի ռազմական բյուջեն աճել է

2020թ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է, Հայաստանինը՝ նվազել:

Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտարարել է, որ 2020 թվականին, ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառով, Ադրբեջանը 17 տոկոսով ավելացրել է իր ռազմական բյուջեն, սակայն Հայաստանը ոչ միայն չի ավելացրել իր ռազմական բյուջեն, այլև 2.6 տոկոսով նվազեցրել է:

2020թ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2 միլիարդ 238 միլիոն դոլար, գրավելով աշխարհում 11-րդ տեղը: Մյուս կողմից, Հայաստանի ռազմական բյուջեն չորս անգամ պակաս է եղել, ակզմելով 638 միլիոն դոլար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. հոկտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը խլեց հազարավոր կյանքեր, ավարտվեց նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին փաստաթղթի ստորագրմամբ: