Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են վիրավորվել
Ապրիլ 28, 2021 14:13 Asia/Tehran
Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ռուս խաղաղապահներ: Այդ մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, որի հետևանքով վիրավորվել են երկու խաղաղապահներ:
Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերին Ռուսաստանի վերահսկողության ներքո ստորագրեցին զինադադարի համաձայնագիր ՝ վերջ դնելով ղարաբաղյան պատերազմին, բայց կողմերի միջև թշնամանքը դեռ շարունակվում է:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ու ադրբեջանական ուժերի շփման գծում տեղակայվել են ռուս խաղաղապահներ:
Պիտակ