Թուրքիայի առաջնահերթություններն Իրանի հետ առևտրական հարաբերությունները ընդլայնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i139540-Թուրքիայի_առաջնահերթություններն_Իրանի_հետ_առևտրական_հարաբերությունները_ընդլայնելու_համար
Թուրքիայի էներգետիկայի նախարարը այս երկրի առաջնահերթությունն է համարել Իրանի հետ արտոնյալ առևտրային պայմանագրի գործադրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2021 07:49 Asia/Tehran
  • Թուրքիայի առաջնահերթություններն Իրանի հետ առևտրական հարաբերությունները ընդլայնելու համար

Թուրքիայի էներգետիկայի նախարարը այս երկրի առաջնահերթությունն է համարել Իրանի հետ արտոնյալ առևտրային պայմանագրի գործադրումը:

Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցությունների 28-րդ նիստի ընթացքում, Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարն ասել է.«Անկարան կառավարական ու մասնավոր կառույցներին խրախուսում է գործադրել Իրանի հետ առևտրային համաձայնագրի որոշումները»:

էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարը նշել է.«Երկու երկրների կողմից քննարկված մյուս թեմաներից են «Էլեկտրոնային տվյալների փոխանակման արձանագրության», «Մաքսային կանոնադրության նախագծի» և «Լիազորված տնտեսական օպերատոր  AEO կրագավիճակի ճանաչման» գործադրումը»:

Սրանից առաջ Թուրքիայում Իրանի դեսպան «Մոհամմեդ Ֆարազմանդը» քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական ու անվտանգության տարբեր բաժիններում Թեհրան-Անկարա հարաբերությունները համարել է կայուն և բարձր է գնահատել  Հակաիրանական պատժամիջոցների գագաթնակետին Իրանում թուրքական ընկերությունների ներկայությունը: