Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:
Ըստ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդման, հեռախոսազրույցի ընթացքում «Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ խոհրդակցել է Հայաստանի հետ պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ավերված տարածքների վերակառուցման, նոր տրանսպորտային ուղիների բացման կարևորության ու նունպես տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում Բաքվի դիրքորոշման մասին:
Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը:
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը հավասարակշռված քաղաքականություն չի վարի Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումները սկսվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին և ավարտվել են 2020թ. նոեմբերի 10-ին՝ ՌԴ-ի միջնորդությամբ: Պատերազմի հետևանքով զոհվել ու վիրավորվել են հազարավոր անձինք: