Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i139552-Իլհամ_Ալիևը_հեռախոսազրույց_է_ունեցել_ԱՄՆ_պետքարտուղարի_հետ
Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2021 09:44 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:

Ըստ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդման, հեռախոսազրույցի ընթացքում «Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ խոհրդակցել է Հայաստանի հետ պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ավերված տարածքների վերակառուցման, նոր տրանսպորտային ուղիների բացման կարևորության ու նունպես տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում Բաքվի դիրքորոշման մասին:

Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի  հետագա գործունեությունը:

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը հավասարակշռված քաղաքականություն չի վարի Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի  միջև ռազմական բախումները սկսվել են  2020թ. սեպտեմբերի 27-ին և ավարտվել են 2020թ. նոեմբերի 10-ին՝ ՌԴ-ի միջնորդությամբ: Պատերազմի հետևանքով զոհվել ու վիրավորվել են հազարավոր  անձինք: