Մոսկվա. Սիրիայի ներքին գործերին արևմուտքի միջամտությունն անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/world-i139594-Մոսկվա._Սիրիայի_ներքին_գործերին_արևմուտքի_միջամտությունն_անընդունելի_է
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը անընդունելի է համարել Սիրիայի ներքին գործերին Արևմուտքի միջամտությունը և հավելել, որ այն խախտում միջազգային բոլոր օրենքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2021 16:17 Asia/Tehran
  • Մոսկվա. Սիրիայի ներքին գործերին արևմուտքի միջամտությունն անընդունելի է

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը անընդունելի է համարել Սիրիայի ներքին գործերին Արևմուտքի միջամտությունը և հավելել, որ այն խախտում միջազգային բոլոր օրենքները:

Չորեքշաբթի օրը  Անվտանգության խորհրդի առցանց նիստում Վասիլի Նեբենզիան արևմտյան երկրներին խորհուրդ տվեց դադարեցնել Սիրիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ բացասական տեղեկատվական մթնոլորտ ստեղծելու ջանքերը և չմիջամտել այդ երկրի ներքին գործերին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն հավելել է.«Մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները դադարեցնեն Սիրիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ բացասական տեղեկատվության մթնոլորտ ստեղծելը, ինչը ոչ մի կապ չունի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի հետ»:

Նախագահի ընտրությունները Սիրիայում տեղի կունենան մայիսի 26-ին: Ներկայումս 51 թեկնածու, այդ թվում ՝ նախագահ Բաշար ալ-Ասադը, հայտարարել են նախագահի պաշտոնում իրենց թեկնածության առաջադրման մասին: