Մոսկվա. Սիրիայի ներքին գործերին արևմուտքի միջամտությունն անընդունելի է
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը անընդունելի է համարել Սիրիայի ներքին գործերին Արևմուտքի միջամտությունը և հավելել, որ այն խախտում միջազգային բոլոր օրենքները:
Չորեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի առցանց նիստում Վասիլի Նեբենզիան արևմտյան երկրներին խորհուրդ տվեց դադարեցնել Սիրիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ բացասական տեղեկատվական մթնոլորտ ստեղծելու ջանքերը և չմիջամտել այդ երկրի ներքին գործերին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն հավելել է.«Մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները դադարեցնեն Սիրիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ բացասական տեղեկատվության մթնոլորտ ստեղծելը, ինչը ոչ մի կապ չունի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի հետ»:
Նախագահի ընտրությունները Սիրիայում տեղի կունենան մայիսի 26-ին: Ներկայումս 51 թեկնածու, այդ թվում ՝ նախագահ Բաշար ալ-Ասադը, հայտարարել են նախագահի պաշտոնում իրենց թեկնածության առաջադրման մասին: