Չինաստան. Վիեննայի բանակցությունների հաջողության բանալին հակաիրանական պատժամիջոցների ամբողջական չեղարկումն է
https://parstoday.ir/hy/news/world-i139640-Չինաստան._Վիեննայի_բանակցությունների_հաջողության_բանալին_հակաիրանական_պատժամիջոցների_ամբողջական_չեղարկումն_է
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ փակուղային իրավիճակի հաղթահարման բանալին ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բոլոր պատժամիջոցների վերացումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2021 08:33 Asia/Tehran
  • Չինաստան. Վիեննայի բանակցությունների հաջողության բանալին հակաիրանական պատժամիջոցների ամբողջական չեղարկումն է

Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ փակուղային իրավիճակի հաղթահարման բանալին ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բոլոր պատժամիջոցների վերացումն է:

 Չինաստանի ներկայացուցիչ Վանգ Կունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման բանալին բոլոր պատժամիջոցների լիարժեք չեղարկումն է  և բոլոր կողմերը նախ և առաջ պետք է  կենտրոնանանա յդ խնդրի լուծման վրա:

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, համատեղ հանձնաժողովը պետք է քննարկի, թե ինչպես ստուգել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումը:

Վիեննայում   Իրանի ու 4+1 խմբի բանակցությունների շրջանակներում, շարունակվում են պատժամիջոցների, միջուկային և գործադիր պայմանավորվածությունների հարցերով երեք  փորձագիտական ​​աշխատանքային խմբերի հանդիպումները: Իրանը բազմիցս հայտարարել է, որ  Միացյալ Նահանգները պետք է վերադառնա ՀԳՀԾ` բոլոր ճնշող պատժամիջոցների չեղարկմամբ և համապատասխան ստուգումներցի հետո,  Իրանի նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը: