Չինաստան. Վիեննայի բանակցությունների հաջողության բանալին հակաիրանական պատժամիջոցների ամբողջական չեղարկումն է
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ փակուղային իրավիճակի հաղթահարման բանալին ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բոլոր պատժամիջոցների վերացումն է:
Չինաստանի ներկայացուցիչ Վանգ Կունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման բանալին բոլոր պատժամիջոցների լիարժեք չեղարկումն է և բոլոր կողմերը նախ և առաջ պետք է կենտրոնանանա յդ խնդրի լուծման վրա:
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, համատեղ հանձնաժողովը պետք է քննարկի, թե ինչպես ստուգել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումը:
Վիեննայում Իրանի ու 4+1 խմբի բանակցությունների շրջանակներում, շարունակվում են պատժամիջոցների, միջուկային և գործադիր պայմանավորվածությունների հարցերով երեք փորձագիտական աշխատանքային խմբերի հանդիպումները: Իրանը բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա ՀԳՀԾ` բոլոր ճնշող պատժամիջոցների չեղարկմամբ և համապատասխան ստուգումներցի հետո, Իրանի նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը: