CENTCOM-ի ղեկավար. Մենք առաջիկայում չենք հեռանա Իրաքից
Չնայած արտասահմանյան զորուժն Իրաքից դուրս բերելու մասին այդ երկրի խորհրդարանում ընդունված օրինագծին, և Դիմադրության խմբերի նախազգուշացումներին, Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարը հայտարարել է, որ չի կարծում, թե այդ երկրի զորուժն առաջիկայում լքի Իրաքը:
Հինգշաբթի օրը, «Ալ Հուրրա» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Քենեթ Մաքքենզին անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրաքից ամերիկյան զորուժի դուրսբերմանը:
Նա այդ կապակցությամբ ասել է. «Հարցը կլուծվի Իրաքի կառավարության հետ բանակցությունների միջոցով, սակայն կարծում եմ, որ առաջիկայում մենք չենք լքի այդ երկիրը»:
Հատկանշական է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի սպանությունից հետո, այդ երկրի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա զորուժի դուրսբերման մասին օրինագիծը: