Ադրբեջանը պայման է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը:
Ուրբաթ օրն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ադրբեջանի արտգործնախարար Ջոյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հարգման վրա:
Նա նշել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հարգման շրջանակներում:
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ պատերազմական փախստականներին Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելու ուղղությամբ:
Նա Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզը չտրամադրելու մեջ և հավելել . «2020թ նոյեմբերի 10-ից (Ադրբեջանի և Հայաստանի պատերազմի ավարտից հետո) 22 մարդ է զոհվել ականների պայթյունից: Եվս գրեթե հարյուր հոգի վիրավորվել է»: