Թուրքիայում ոստիկանություևնը ցրել է Աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված ցույցը
https://parstoday.ir/hy/news/world-i139828-Թուրքիայում_ոստիկանություևնը_ցրել_է_Աշխատավորների_օրվա_կապակցությամբ_կազմակերպված_ցույցը
Թուրքիայում ոստիկանությունը ցրել է Աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված ցույցը և ձերբակալել մի քանի հարյուր քաղաքացու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2021 04:04 Asia/Tehran

Թուրքիայում ոստիկանությունը ցրել է Աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված ցույցը և ձերբակալել մի քանի հարյուր քաղաքացու:

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 212 քաղաքացու, ովքեր փորձում էին հասնել Թաքսիմի հրապարակ, Էսթեղլալ փողոց և Ստամբուլի այլ շրջաններ՝ Աշխատավորների օրվա կապակցությամբ ցույցեր անցկացնելու նպատակով: Ոստիկանությունը նաև հարձակվել է մի խումբ քաղաքացիների վրա, փորձելով նարնց հեռացնել հավաքների վայրերից:

Ստամբուլի ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ձերբակալվել է առնվազն 100 հոգի:

Ավելի վաղ, Թուրքիայի կառավարության պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ցանկացած ցույց կամ հանրահավաք արգելվելու է: