Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքը
https://parstoday.ir/hy/news/world-i13990-Լավրովն_ու_Քերրին_քննարկել_են_Սիրիայի_հարցով_բանակցությունների_ընթացքը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում հաստատել են Ժնեւում միջսիրիական բանակցություններին աջակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2016 18:44 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում հաստատել են Ժնեւում միջսիրիական բանակցություններին աջակցությունը:

Ըստ «Ռոսբալտ»-ի, այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Լավրովը նաեւ շեշտադրել է «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքներից չափավոր ընդդիմության կազմավորումների անհապաղ դուրս բերման եւ ծայրահեղականներին օգնական ուժերի մատակարարման ուղիների փակման անհրաժեշտությունը»: