Մեխիկոյում փլուզվել է երկաթուղային կամուրջ. կա 90 զոհ և վիրավոր
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում քաղաքային երկաթուղային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 70 հոգի վիրավորվել է:
Ռոյտերսի հաղորդմամբ, Մեխիկոյի պաշտոնատարները հայտարարել են. «Դեպքի հետևանքով արտակարգ իրավիճակների ուժերը դեպքի վայր են ուղարկվել»:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշեր Մոխիկոյի ժամանակով:
Հսկիչ տեսախցիկների կադրերից պարզվում է, որ կամուրջը փլուզվել է մետրոյի գնացքն անցնելու պահին:
Դեպքը տեղի է ունեցել 12-րդ գծում, որը մետրոյի ցանցի ամենանոր գծերից է համարվում: Այն շահագործման է հանձնվել երկու տարի առաջ վերանորոգման աշխատանքներից հետո:
Մետրոն Մեխիկոյի բնակիչներ երթևեկության ամենակարևոր փոխադրամիջոցներից է: Քաղաքի որոշ հատվածներում երկաթգիծը անցնում է գետնեի վերևով: