Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգում նաև ԼՂ խնդիրն է
https://parstoday.ir/hy/news/world-i139996-Լավրովի_Հայաստան_այցի_օրակարգում_նաև_ԼՂ_խնդիրն_է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 08:32 Asia/Tehran
  • Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգում նաև ԼՂ խնդիրն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ:

Մայիսի 10-11-ը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի Ադրբեջանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Զարախովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio