Լավրովը ժամանել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/world-i140056-Լավրովը_ժամանել_է_Հայաստան
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի Երևան ժամանելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 14:27 Asia/Tehran
  • Լավրովը ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի Երևան ժամանելու մասին:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է,որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր   ժամանել է Հայաստանի հանրապետություն: Այցի շրջանակներում  Լավրովի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են երկու երկրի համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:

Ռուս և հայ պաշտոնատարների հանդիպման ժամանակ քննարկվելու են  Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական հարցերը:

Մայիսի 10-ին  նախատեսված է ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու: