Թուրք պաշտոնյան դատապարտել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչումը
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելուն, հայտարարել է. «Բայդենն ԱՄՆ-ն դարձրել է հայկական լոբբիների պատանդը»:
TRT- ի հաղորդմամբ՝ Նուման Քուրթուլմուշն այս մասին հայտարարել է Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի 98-րդ տարելիցի անցկացված առցանց խորհրդաժողովում:
Նշելով, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն7 բառի օգտագործումը վկայումէ Ղարաբաղի պատերազմին ընդդիմության շարունակության մասին, Քուրթուլմուշն ասել է. «Անհնար է խեղաթյուրել փաստերը, և մենք հստակ ասում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունն անհիմն է»:
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը հավելել է, որ Բայդենի հայտարարությունն արվել է քաղաքական նպատակներով և հայկական լոբբիին գոհացնելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ունեցած ելույթում, Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: