Մեծ Բրիտանիայում սկսվում է երիտասարդ բժիշկների առաջին համընդհանուր գործադուլը
https://parstoday.ir/hy/news/world-i14011-Մեծ_Բրիտանիայում_սկսվում_է_երիտասարդ_բժիշկների_առաջին_համընդհանուր_գործադուլը
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երիտասարդ բժիշկների առաջին համընդհանուր գործադուլը կսկսվի երեքշաբթի և կտևի 2 օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2016 07:07 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայում սկսվում է երիտասարդ բժիշկների առաջին համընդհանուր գործադուլը

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երիտասարդ բժիշկների առաջին համընդհանուր գործադուլը կսկսվի երեքշաբթի և կտևի 2 օր։

«Շտապօգնության» բաժանմունքներում բողոքի ակցիայի ժամանակ անձնակազմի անբավարարության պատճառով օգնություն կարող են ստանալ միայն ամենածանր հիվանդները, փոխանցում է РИА Новости-ն։

Գործադուլին կմասնակցեն բժիշկներ, որոնց աշխատանքային փորձը չի գերազանցում 10 տարին և ովքեր Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամներ են. ընդհանուր առմամբ, կմասնակցի 37.000 մարդ:

Նախորդ ակցիաները հանգեցրել են հազարավոր վիրահատությունների և բուժզննումների ու անալիզների հետաձգմանը: Այս անգամ բողոքի ակցիային առաջին անգամ կմասնակցեն վերակենդանացման, շտապօգնության և ծննդաբերական բաժանմունքների աշխատակիցները:

Գործադուլի պատճառով կչեղարկվի մոտ 113.000 բուժզննում և 12.800 վիրահատություն։