Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու, իսկ Ալիևը Նախիջևանում է
https://parstoday.ir/hy/news/world-i140412-Սերգեյ_Լավրովը_մեկնում_է_Բաքու_իսկ_Ալիևը_Նախիջևանում_է
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2021 12:30 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու, իսկ Ալիևը Նախիջևանում է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մայիսի 10-11-ը:

Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Ադրբեջանում էր եղել 2020 թվականի նոյեմբերին ՝ պատերազմից անմիջապես հետո:

Լավրովը մայիսի 5-6-ը Երևանում էր:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio