Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու
https://parstoday.ir/hy/news/world-i140426-Սերգեյ_Լավրովը_մեկնում_է_Բաքու
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու: Այցի ընթացքում, Լավրովն ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2021 13:08 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու: Այցի ընթացքում, Լավրովն ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրակարգը դեռ չի հրապարակվել, բայց, ինչպես սպասվում է, նա կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և կալանավորված հայերի վերադարձի հարցերը:

Լավրովը մայիսի 5-6-ը Երևանում էր: Նա հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ ուղևորությունների ընթացքում կարևորագույն հարցերն են եղել հակամարտության արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական օգնությունը, Լեռնային Ղաարաբաղում ենթակառուցվածքների վերականգնումը և տարածաշրջանում կապի և տրանսպորտային ճանապարհների բացումը: