Աղբյուրը հայտնել Է Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով 11 զոհվածների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i140542-Աղբյուրը_հայտնել_Է_Կազանի_դպրոցում_հրաձգության_հետեւանքով_11_զոհվածների_մասին
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ Է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել Է մի իրազեկ աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 14:20 Asia/Tehran
  • Աղբյուրը հայտնել Է Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով 11 զոհվածների մասին

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ Է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել Է մի իրազեկ աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զոհվել Է 11 մարդ, եւս ավելի քան 20-ը դիմել Է բժիշկների օգնությանը: Ոմանք հրազենային վերքեր ունեն, մյուսները՝ քրոնիկական հիվանդությունների սրում սաստիկ սթրեսի ֆոնին»,- ասել Է աղբյուրը: «Ինտերֆասքն» այս տեղեկավության պաշտոնական հավաստում չունի: Ավելի վաղ աղբյուրը հայտնել Էր հրաձգության ինը զոհերի մասին:

Ավելի ուշ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, որը ժամանել Է պատահարի վայր, հավաստել Է յոթ մարդու մահը: Ինչպես հաղորդվել Է, մայիսի 11-ին Կազանում զինված հարձակում Է կատարվել դպրոցի վրա: Հարձակվողներից մեկին ձերբակալել են, մյուսը չեզոքացվել Է դպրոցի շենքում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio