Ռուս պաշտոնյա.Ռուսաստանը Ուկրաինայի Դոնբասը գրավելու մտադրություն չունի
Մայիս 13, 2021 14:27 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է.«Ռուսասանը չի պատրաստվում գրավել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասը»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Դոնբասը Ռուսաստանին միացնելու մտադրությունների մասին Եվրամիության տարածած լուրերը, ասել է.«Ռուսասանը չի պլանավորում որևէ տեղ գրավել»:
Եվրամիությունն ավելի վաղ տարածել էր հայտարարություն,որում նշված էր, որ Մոսկվայի գործողություններն ուղղված են Կիևի վերահսկողությունից դուրս մնացած Դոնբասը Ռուսաստանին կցելուն։
Պիտակ