Մամուլի տեսություն 26-04-2016
Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումը խորացնելու է այդ երկրում տիրող ճգնաժամը:
«Էըթեմադ»
ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման հետևանքով կխորանա Սիրիայի ճգնաժամը
Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումը խորացնելու է այդ երկրում տիրող ճգնաժամը:
Թեհրանում լույս տեսնող «Էըթեմադ» թերթն այսօր անդրադառնալով 250 զինծառայող Սիրիա ուղարկելու Օբամայի նախագծին, գրել է.«Սիրիայում հրադադարի ռեժիմը խարխլված է, և տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դերակատարների կողմից ռազմական ուժերի Սիրիա գործուղումը ավելի կսրի այդ երկրում տիրող ճգնաժամը»:
Ամերիկացիները իրենց զինծառայողների ու խորհրդականների համար որոշակի օրակարգ են ճշտել և այն էլ սիրիացի ընդդիմադիրներին օգնելն է:
Հաշվի առնելով ահաբեկիչների վերջնական ցուցակի վերաբերյալ միջազգային կոնսենսուսի բացակայությունը, պարզ չէ,թե ԱՄՆ-ն իր օգնություններն ու խորհրդատվությունները Սիրիայում գտնվող ո՞ր ընդդիմադիր խմբերին է հատկացնելու և միգուցե ԱՄՆ-ն նպատակ ունի մեկ այլ ԻԼԻՊ ստեղծել Սիրիայում:
2016 թ.-ի փետրվարի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը իրագործվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությամբ ,բայց այդ համաձայնագրում չեն ընդգրկվում ԻԼԻՊ և «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումները:
«Ջամե Ջամ»
Ռիադը փորձում է իր տեսակետը պարտադրել Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը
«Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից հրադադարի խախտման պատճառն այն է,որ Ռիադը փորձում է իր տեսակետը պարտադրել «Անսար Ալլահ» շարժմանը», ասել է Միջին Արևելքի հարցերով փորձագետը։
«Ջամե Ջամ» թերթում լույս տեսած հոդվածի հեղինակ՝ փորձագետ՝ Հասան Հանիզադեն Քուվեյթում տեղի ունեցած Եմենի խաղաղության բանակցությունների մասին նշել է․-«Սաուդյան Արաբիան Եմենի տարբեր քաղաքներում ռմբակոծումները շարունակելով նպատակ ունի նվազեցնել «Անսար Ալլահ» շարժման սակարկությունները և իր տեսակետները պարտադրել բանակցող կողմերին»։
«Ռիադը ջանքեր է գործադրում կանխելու փաստահավաք խմբի ձևավորումը ,ինչը ցույց է տալիս,որ Սաուդյան Արաբիան օգտվելով իր ֆինանսական ու քաղաքական ազդեցությունից, կառավարում է ՄԱԿ-ի 20 կետանոց հրադադարի նախագիծը։
Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետը հստակեցրել է,որ Եմենի խաղաղության բանակցություններում վիճելի հարցերն են եղել՝ «Անսար Ալլահ» շարժման զինաթափումը, Եմենի վերակառուցման հարցի պարզ չլինելը և այդ երկրի ապագա կառավարության կազմում «Անսար Ալլահ» շարժման չընդգրկվելու կապակցությամբ Սաուդյան Արաբիայի պնդումները։
«Հաշվի առնելով Քուվեյթում բանակցությունների գործընթացին Սաուդյան Արաբիայի ուղղակի միջամտությունը և ՄԱԿ-ի պահած լռությունը, Եմենի քաղաքական խմբերի բանակցություններն ընդունելի ելք են ունենալու»,-կանխատեսել է Հանիզադեն;
Նշենք,որ ապրիլի 21-ին Քուվեյթում մեկնարկած Եմենի խաղաղության բանակցությունները ապրիլի 25-ին սառեցվել են։
---
Hayeli.am
ՆԱՏՕ-ն և Հայաստանը 2016 թվականի համար ընդունում են համագործակցության նոր ծրագիր
Քաղաքական և անվտանգության համագործակցության հարցերով ՆԱՏՕ-ի և Հայաստանի կոմիտեի նիստը տեղի է ունեցել Բրյուսելում ուրբաթ օրը, որտեղ քննարկվել է «Գործընկերության 2016 թվականի պլանավորման և վերանայման գործընթացի նպատակների մասին», հայտնում է RIA Novosti-ն:
«Քննարկումների հիմքում որոշում է կայացվել «Գործընկերության 2016 թվականի պլանավորման և վերանայման գործընթացի նպատակների մասին» փաստաթուղթը ուղարկել Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաստատմանը»,- հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Նախարարությունում նշել են, որ Հայաստանի պատվիրակությունը ՊՆ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ տեղեկացրել է Հայաստանի պաշտպանական ոլորտում բարեփոխումների ընթացքի մասին և Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարների մասին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Հայաստանի մտադրությունը, միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցությունը և պաշտպանական բարեփոխումներում առաջընթացը` հայտարարելով հետագա աջակցման պատրաստակամություն: Նրանք նաև ցավակցություն են հայտնել Ղարաբաղում իրադրության վերջին սրման ժամանակ զոհվածների ընտանիքներին` ընդգծելով հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:
Ներկայումս Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կառուցվում է Անհատական գործընկերության պլանի համաձայն (Individual Partnership Action Plan – IPAP), որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին:
IPAP-ին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է տարածքային անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի հետ պարբերական խորհդակցությունների անցկացում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր: Հայաստանը նաև մասնակցում է դաշինքի խաղաղարար առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։