ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i140934-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_Սիոնիստական_ռեժիմին_կոչ_է_արել_դադարեցնել_պաղեստինցիների_դեմ_հարձակումները
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մտահոգություն հայտնելով Պաղեստինի, ներառյալ Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումներում պաղեստինցի երեխաների նահատակության կապակցությամբ, պահանջել է դադարեցնել այդ հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2021 14:10 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ հարձակումները

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մտահոգություն հայտնելով Պաղեստինի, ներառյալ Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումներում պաղեստինցի երեխաների նահատակության կապակցությամբ, պահանջել է դադարեցնել այդ հարձակումները:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեդ Չեյբանը հրապարակել է հաղորդագրություն, որում, անդրադառնալով Գազայի հատվածի, Հորդանան գետի արևմտյան ափի  դեմ Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակումներում նահատակված պաղեստինցի երեխաների թվի աճին, պահանջել է դադարեցնել այդ հարձակումները:

Չեյբանը հավելել է.«Պաղեստինցի երեխաները ամենից շատ տուժել են Սիոնիստական օկուպանտ ​​ռեժիմի կողմից Պաղեստինին պարտադրված  հարձակումներից»:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, անցյալ երկուշաբթի օրը հակամարտությունն  սկսվելուց ի վեր, Գազայի հատվածում սպանվել է առնվազն 174 մարդ, որոնցից 47-ը երեխաներ են եղել: