Սերգեյ Կոզլով. Հայաստանում ընտրությունները կանցկացվեն, և Զանգեզուրում միջանցքը կբացվի
Մայիսի 17-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրրել, որի արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկել և չի քննարկի Ադրբեջանի համար Զանգեզուրի միջով միջանցքի բացման հնարավորությունը։
Դրանով հանդերձ նա միացել է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հակառակրդների բազմությանը և փաստորեն հանդես է եկել անձամբ իր կողմից ստորագրված՝ Ռուսաստանի, ԱՀ-ի և ՀՀ-ի միջև Ղարաբաղի հարցով ստորագրված եռակողմ հայտարարության դեմ։
Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիսանում է եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ոչ այլընտրանքայինության կողմնակից։ Պարտադիր կետերից մեկն է հանդիսանում՝ երկու կողմից՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղափոխման կազմակերպման նպատակով՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջով տրանսպորտային հաղորդակցության բացումը։
Caliber.Az-ի հետ զրույցում «Սիբիր-Եվրազիա» փորձագիտական ակումբի գործադիր տնօրեն, Սիբիրի կառավարման РАНХиГС (Սիբիրի կառավարման ինստիտուտ՝ դաշնային պետական բյուջետային կրթական բարձրագույն կրթության հաստատություն՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա»-ի մասնաճյուղ) ինստիտուտի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Սերգեյ Կոզլովը նշել է, որ միջանցքի բացման մասին հայկական կողմից պաշտոնապես հայտարարված անցանկալիությունը առաջացել է նաև նախընտրական կրքերով, և պատերազմում պարտությամբ, փոխանցում է Armenia.Az-ը։
—Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը շահարկում են «հետպատերազմյան սինդրոմով», որպեսզի հունիսի 20-ին հավաքել ընտրողների ձայները։ Պատերազմը պարտված է, հայկական կողմին թվում է, որ պարտվել է անարդար, իբր, ևս մի քիչ և մենք կսեղմեինք և այլն։ Եվ, չնայած տարածքները վերադարձվել են Ադրբեջանին, բայց ահա «միջանցք մենք չենք տա» և դրանով հանդերձ փոքր հաղթանակ կտանենք։
Բայց դա բոլորովին չի նշանակում, որ ընտրություններից հետո միջանցք չի տրամադրվի։ Մեկ բան են նախընտրական խոստանումները, և բոլորովին այլ բան է՝ Ռուսաստանի հովանու ներքո անցկացված բանակցությունների ընթացքում իր ստանձնած պարտավորությունների կատարումը։
—Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Ռուսաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս շեշտադրել են տարածաշրջանում տնտեսական զարգացումը, որի համար անհրաժեշտ են տրանսպորտային միջանցքների բացումը։ Բայց արդեն Նիկոլ Փաշինյանը ինքն է հայտարարում, որ Հայաստանը նույնիսկ չի քննարկում Ադրբեջանի համար Զանգեզուրի միջով տրանսպորտային միջանցքի բացման հնարավորությունը։
—Նման հայտարարությունները կարելի է քննարկել, որպես քարոզչական, նախընտրական, ինչի մասին ես արդեն ասել եմ։ Եվ, բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր հակասական արտահայտություններով։
Տրանսպորտային միջանցքների բացումից տնտեսական օգուտ կա, փորձագետները չեն կարող դա չհասկանալ, բայց այժմ խոսքը միայն նախընտրական փիարի և քարոզչության մասին է։ Իսկ երբ ընտրությունները անցկացվեն, ապա կհետևեն մյուս որոշումները, որոնք ընդունում են ոչ թե հանրային հարթակում, այլ նախարարական փակ առանձնասենյակներում։
ARMENIA.AZ
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio