Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Թուրքիային
Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարները դատապարտել են Թուրքիային Միջին Արևելքում իր կողմից վարած քաղաքականության համար: Աթենքում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ուղիղ մեղադրել է Անկարային «Իսլամական պետությանն» աջակցելու հարցում. «Համընդհանուր փաստ է, որ Իսլամական պետությունն արդեն վաղուց է նավթ վաճառում Թուրքիային, այնտեղից ստանալով գումարներ: Եւ ժամանակն է, որ Թուրքիային պետք է հասկացնել, որ այդ ամենը պետք է կանխվի»:
Հունաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հաստատեց, որ Թուրքիան է ԻԼԻՊ-ի գլխավոր ֆինանսավորողը: Շատ միջազգային դիտորդներ նշում են, որ այսպիսի կտրուկ գնահատականները, որոնք հնչում են Թուրքիայի հասցեին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի շուրթերից, վկայում է այն մասին, որ Թուրքիայի լկտի պահվածքը արդեն նյարդայնացնում է նույնիսկ Վաշինգթոնին:
Zham.am
27/1/2016