Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ օդորակիչի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i141146-Ի_նչ_հիվանդություններ_կարող_են_առաջանալ_օդորակիչի_պատճառով
Փակ տարածությունում գտնվող օդորակիչը կարող է առաջ բերել հիվանդությունների մի ամբողջ շարք՝ կոկորդի բորբոքում, ալերգիա, լեգիոնելեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 09:56 Asia/Tehran
  • Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ օդորակիչի պատճառով

Փակ տարածությունում գտնվող օդորակիչը կարող է առաջ բերել հիվանդությունների մի ամբողջ շարք՝ կոկորդի բորբոքում, ալերգիա, լեգիոնելեզ։

Այն նաեւ կարող է հանգեցնել շնչուղիների եւ աչքերի քրոնիկական հիվանդությունների սրման, հավաստիացնում է համաճարակաբան Դարյա Տիխոնովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, օդորակիչները կարող են նպաստել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածմանը։ Տիխոնովան խորհուրդ է տալիս ամբողջ օրը չգտնվել այնտեղ, ուր միացված է օդորակիչը, եւ ջերմաստիճանը չիջեցնել 18-ից ցածր, մանավանդ եթե փողոցում շոգ է։ Ընդունելի ջերմաստիճանը սենյակում, մասնագետի կարծիքով, 21-23 աստիճանն է։

Համաճարակաբանը նաեւ խորհուրդ է տալիս ձեռք բերել մանրէասպան ճառագայթիչ սարքեր, որոնք կարող են վարակազերծել օդը։ Բացի այդ, նա խորհուրդ է տալիս «հնարավորության դեպքում կիրառել բնական օդափոխման առավելագույն հնարավոր ռեժիմները», քանի որ օդափոխումը թույլ է տալիս նվազեցնել վարակների տարածման վտանգը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio