Սառցե աղետն անխուսափելի է. Գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i141288-Սառցե_աղետն_անխուսափելի_է._Գիտնականներ
Գերմանացի ու անգլիացի գիտնականները վստահ են, որ սառցադաշտային աղետն ու առաջիկա տարիներին ծովի մակարդակի բարձրացումն անխուսափելի են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2021 15:19 Asia/Tehran
  •  Սառցե աղետն անխուսափելի է. Գիտնականներ

Գերմանացի ու անգլիացի գիտնականները վստահ են, որ սառցադաշտային աղետն ու առաջիկա տարիներին ծովի մակարդակի բարձրացումն անխուսափելի են:

 Գերմանացի ու բրիտանացի գիտնականների կարծիքով՝ ապագայում Գրենլանդիայի հալչող սառցադաշտերը կանցնեն անդառնալի կետը, որից հետո կղզում սառցե վահանի ապակայունացումն անխուսափելի կդառնա: Գլոբալ տաքացման հետևանքով առաջացած աղետալի իրավիճակի մասին է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածը:

Գիտնականները նշում են, որ սառցադաշտերի հալման հետևանքով նվազում է սառցե ծածկույթի բարձրությունը, ինչը նշանակում է, որ վահանի մակերևույթը ավելի ու ավելի բարձր ջերմաստիճանների կենթարկվի, քանի որ ծովի մակարդակում օդը ավելի ուժեղ է տաքանում: Դա կնպաստի գործընթացի արագացմանը, և կգա մի պահ, երբ նույնիսկ եթե ջերմաստիճանի բարձրացում տեղի չունենա, դա չի կանգնեցնի սառույցների հալումը, և ծովի մակարդակն անխուսափելիորեն կբարձրանա։

Գիտնականները պարզել են, որ Կենտրոնական ու Արևմտյան Գրենլանդիայի սառցադաշտերը՝ Յակոբսհավնի ավազանում, մոտենում են կրիտիկական կետին: Կանխատեսվում է, որ մոտ ապագայում սառցե վահանը կկորցնի զանգվածի զգալի մասը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio