Սահմանային լարվածության ֆոնին, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել բանակցել Հայաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i141298-Սահմանային_լարվածության_ֆոնին_Ադրբեջանը_պատրաստակամություն_է_հայտնել_բանակցել_Հայաստանի_հետ
Չնայած Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին գրանցվող պարբերական բախումներին, Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության և խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 04:57 Asia/Tehran
  • Սահմանային լարվածության ֆոնին, Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել բանակցել Հայաստանի հետ

Չնայած Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին գրանցվող պարբերական բախումներին, Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ համագործակցության և խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված վիրտուալ խորհրդաժողովում հայտարարել է. «Ադրբեջանը և Հայաստանը, որպես հարևան երկու երկրներ, խաղաղության համաձայնագրի կարիք ունեն»:

Հատկանշական է, որ Ալիևն այս հայտարարությունն անում է այն պայմաններում, երբ   մայիսի 12-ին  ադրբեջանական զինծառայողների մի խումբ, Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանում մտել է հայկական տարածք և դեռևս դուսր չի եկել այնտեղից: