Պուտին. Ռուսաստանն ունի միջուկային կանխարգելիչ ուժ
https://parstoday.ir/hy/news/world-i141306-Պուտին._Ռուսաստանն_ունի_միջուկային_կանխարգելիչ_ուժ
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ի պատասխան Արևմուտքի կողմից այդ երկրի բաժանմանն ուղղված քայլերի, Մոսկվան ունի միջուկային կանխարգելիչ ուժ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 05:39 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստանն ունի միջուկային կանխարգելիչ ուժ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ի պատասխան Արևմուտքի կողմից այդ երկրի բաժանմանն ուղղված քայլերի, Մոսկվան ունի միջուկային կանխարգելիչ ուժ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը կայացած վիրտուալ խորհրդակցության ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կտրուկ կպատասխանի Ռուսաստանի տարածքից որևէ հատված առանձնացնելու Արևմուտքի ջանքերին, հավելելով, որ այդ երկիրը կառուցում է առաջադեմ զենք, որից չունի աշխարհի որևէ երկիր:

Անդրադառնալով Ռուսաստանում առաջադեմ նավերի ու սուզանավերի կառուցմանը ՝  Պուտինն ասել է, որ նախատեսվում է նախագծել ու կառուցել նաև ավելի առաջադեմ ԱԹՍ-ներ:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ առաջադեմ զենքերն արտադրվում են կառավարության կողմից պաշտպանական բյուջեի ռեսուրսների  խոհեմ և հաշվարկված կառավարման շնորհիվ: