Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցությունից. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i14149-Թուրքիան_դեռ_հեռու_է_ԵՄ_ին_անդամակցությունից._Մոգերինի
Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից: Այս մասին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 05:32 Asia/Tehran
  • Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցությունից. Մոգերինի

Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից: Այս մասին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք դեռ շատ հեռու ենք դրանից»,- ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին հարցին պատասխանել է Մոգերինին: Նա հիշեցրել է, որ դեռեւս լուծված չէ անգամ Շենգենյան գոտում Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցը:

Ըստ ՏԱՍՍ-ի, միաժամանակ, Մոգերինի վստահ է, որ Բրյուսելի եւ Անկարայի միջեւ բանակցություններն «օգտակար են եւ, առաջին հերթին, հենց Թուրքիայի համար»:

«Վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են՝ այդ երկրին օգնելու արդիականացնել պետությունը, հետեւել հիմնարար ազատություններին, այդ թվում՝ լրատվամիջոցների եւ խոսքի ազատությանը»,- հայտարարել է ԵՄ պաշտոնյան: