Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ
https://parstoday.ir/hy/news/world-i141564-Գիտնականներն_արձանագրել_են_Արեգակի_ակտիվության_կտրուկ_աճ
Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ և Երկրի վրա կանխատեսում են մագնիսական փոթորիկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2021 17:45 Asia/Tehran
  • Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ

Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ և Երկրի վրա կանխատեսում են մագնիսական փոթորիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան:

Նշվում է, որ մայիսի 22-ին և 23-ին տեղի է ունեցել 17 ժայթքում, դրանց մի մասն ուղեկցվել է արեգակնային նյութերի արտանետումներով միջմոլորակային տարածք, այդ թվում ՝ դեպի Երկիր: Մասնագետների հաշվարկով, արտանետված զանգվածի առաջին շփումը Երկրի հետ տեղի կունենա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին: Դա կհանգեցնի առաջին մագնիսական դաշտի խանգարումների: Արտանետման ամենախիտ զանգվածը մեր մոլորակ կհասնի մայիսի 26-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 04:00-ին: Այդ ժամանակ կանխատեսվում են առաջին մագնիսական փոթորիկները, որոնք կտևեն 3-6 ժամ: Ընդհանուր առմամբ, մագնիսական դաշտի խանգարումները կարող են պահպանվել մինչև մայիսի 27-ը, որից հետո սպասվում է կայունացում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio