Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդը նորից դատապարտել է Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i1417-Եվրոպայի_Խորհրդի_գլխավոր_քարտուղար_Յագլանդը_նորից_դատապարտել_է_Ադրբեջանին
Օրերս Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը հանդես է եկել իր տարեկան հաշվետվությամբ ԵԽԽՎ-ում, որտեղ մի շարք երկրների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել կապված մարդու իրավունքների խախտման հետ: Եւ այդ շարքում նա անդրադարձել է նաև Ադրբեջանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, նա դատապարտել է Ալիևի իշխանությունը հասարակական ակտիվիստ Իլգար Մամեդովին բանտում պահելու հետ կապված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 15:05 Asia/Tehran
  • Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդը նորից դատապարտել է Ադրբեջանին

Օրերս Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը հանդես է եկել իր տարեկան հաշվետվությամբ ԵԽԽՎ-ում, որտեղ մի շարք երկրների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել կապված մարդու իրավունքների խախտման հետ: Եւ այդ շարքում նա անդրադարձել է նաև Ադրբեջանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, նա դատապարտել է Ալիևի իշխանությունը հասարակական ակտիվիստ Իլգար Մամեդովին բանտում պահելու հետ կապված:

Պարզվում է այս անձնավորությունը միակն է եվրոպական տարածքում ով մինչ այսօր գտնվում է բանտում, չնայած Ստրասբուրգյան դատարանը, որը համարվում է բարձրագույն դատական լեգիտիմ կառույցը ողջ եվրոպական դատական համակարգում, արդարացրել է Մամեդովին նշելով, որ ադրբեջանական դատական մեքենան քաղաքական որոշում է կայացրել: Ըստ Յանգլանդի, սա միակ եզանի դեպքն է և Ադրբեջանն այն եզակի երկիրն է, որ բացահայտ առհամարհում է Ստրասբուրգյան դատարանի որոշումը, ինչը պետք է անպայման քաղաքական գնահատականի արժանանա:

Zham.am

27/1/2016