Պուտին. S-500 հակահրթիռային պաշտպանության համակարգը հաջողությամբ փորձարկվել է
https://parstoday.ir/hy/news/world-i141780-Պուտին._s_500_հակահրթիռային_պաշտպանության_համակարգը_հաջողությամբ_փորձարկվել_է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է բանակի արդիականացման հարցում գրանցված առաջընթացի և S-500 գերժամանակակից ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 04:25 Asia/Tehran
  • Պուտին. S-500 հակահրթիռային պաշտպանության համակարգը հաջողությամբ փորձարկվել է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է բանակի արդիականացման հարցում գրանցված առաջընթացի և S-500 գերժամանակակից ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին:

Անդրադառնալով S-500- ի պատրաստվածությանը, Վլադիմիր Պուտինն ասել է. «Ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների շուրջ 70 տոկոսը հագեցած է S-400 համակարգերով, իսկ հաջորդ քայլը S-500 համակարգի տեղակայումն է: Համակարգի փորձարկումն իրականացվել է հաջողությամբ»:

Հաղորդման համաձայն, S-500 համակարգը ունի 600 կմ հեռահարություն, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է արևմտյան այնպիսի  ՀՕՊ համակարգերի հեռահարությանն, ինչպիսիք են ԱՄՆ արտադրության Todd- ը և իսրայելական արտադրության մեկ այլ համակարգ:

Նախատեսվում է համակարգը գործարկել 2022 թ. սկզբում: Այն կարող է արդյունավետ գործել ներկայումս մշակման փուլում գտնվող ամերիկյան նոր զենքերի, այդ թվում՝ B-21 ռադարախուսյ կործանիչի, և SR-72 գերձայնային ինքնաթիռի դեմ:

S-500 համակարգը կարող է հայտնաբերել թևավոր և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Համակարգն արտադրող «Ալմազ Անտի» ընկերությունը հայտարարել է, որ S500- ը կարող է թիրախավորել Երկրի ուղեծրից ցածր մակարդակի վրա գտնվող արբանյակները: