Պուտին. Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում
https://parstoday.ir/hy/news/world-i141794-Պուտին._Ադրբեջանը_զգալի_հեղինակություն_է_վայելում_համաշխարհային_ասպարեզում
Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 07:16 Asia/Tehran
  • Պուտին. Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում

Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում:

Ինչպես հաղորդում է Armenia.Az- ը, այս մասին ասված է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 28-ի` Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական նամակում:

«Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մյուս ոլորտներում: Ձեր երկիրը մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ կարևոր հարցերի լուծման գործում:

Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ՝ բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք բոլոր միջոցներով ամրապնդել ռազմավարական գործընկերությունը, արդյունավետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության», - ասել է Պուտինը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio