Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին
https://parstoday.ir/hy/news/world-i141796-Օդերեւութաբանները_ռեկորդային_շոգ_տարի_են_ակնկալում_առաջիկա_հինգ_տարիներին
Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության հետազոտությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 07:30 Asia/Tehran
  • Օդերեւութաբանները ռեկորդային շոգ տարի են ակնկալում առաջիկա հինգ տարիներին

Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության հետազոտությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ հետազոտության՝ «90 տոկոս հավանականություն կա, որ առնվազն մեկ տարի 2021-2025 թվականների միջեւ ամենաշոգը կլինի»,- ասվում է ՄԱԿ-ի կայքում:

Շոգ տարում ջերմաստիճանը կգերազանցի 2016-ի ցուցանիշները: Նշվում է, որ միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից բարձր կլինի 1.5 աստիճանով:

«Ջերմաստիճանի բարձրացումը սառույցի ավելի ակտիվ հալեցում, ծովի մակարդակի բարձրացում, ջերմային ալիքների եւ այլ ծայրահեղ եղանակային պայմանների ավելացում  կնշանակի, ինչպես նաեւ` ավելի մեծ ազդեցություն սննդամթերքի անվտանգության, առողջության, շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման վրա»,- ասել է ԱՀԿ Գլխավոր քարտուղար Պետերի Տաալասան:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio