Չինաստանը պատրաստակամություն է հայտնել քաղաքական համաձայնության գալ ՀԳՀԾ-ի հարցում
Չինաստանի արտգործնախարարը հայտնել է Պեկինի պատրաստակամության մասին`օգնելու ա քաղաքական համաձայնության գալ մի շարք կարևոր հարցերի, այդ թվում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Ելույթ ունենալով Մյունխենում վիրտուալ ձևաչափով կայացած նիստում, Վանգ Յին անդրադառնալով ՀԳՀԾ-ին, ասել է.«Չինաստանը ցանկանում է առաջ տանել քաղաքական համաձայնագրերը մի շարք վիճահարույց հարցերի, ներառյալ՝ Իրանի միջուկային ծրագրի և Սիրիային, Պաղեստինին և Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերի շուրջ, ինչը բխում է տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից»:
Իրանի Իսլամական Հանրապետությունն հայտարարել է, ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը կվերադառնա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը գործնականում կչեղարկի բոլոր հակաիրանական պատժամիջոցները և դա կհաստատվի Իրանի կողմից:
Մյունխենի անվտանգության համաժողովը այս տարի չի գումարվել՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մյունխենի համաժողովում քննարկվել է նաև Չինաստան-Արևմուտք հարաբերությունների հարցը: