Մոսկվան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները
https://parstoday.ir/hy/news/world-i141868-Մոսկվան_Ադրբեջանին_և_Հայաստանին_կոչ_է_արել_խաղաղ_ճանապարհով_լուծել_խնդիրները
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել իրենց բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2021 04:40 Asia/Tehran
  • Մոսկվան  Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել իրենց բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ փոխարտգործնախարար Անդրեյ  Ռուդենկոն  Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյո Քլարկի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հարցը»: 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բանակցությունների շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր հարցերն ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին:

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ Հայաստանի պաշտոնյաներն Ադրբեջանի զինված ուժերին  մեղադրեցին ՀՀ սահմանը հատելու և այդ երկրի տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ: