Մոսկվան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել իրենց բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյո Քլարկի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հարցը»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բանակցությունների շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր հարցերն ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին:
Հատկանշական է, որ անցյալ շաբաթ Հայաստանի պաշտոնյաներն Ադրբեջանի զինված ուժերին մեղադրեցին ՀՀ սահմանը հատելու և այդ երկրի տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ: