Նյու Յորքում բնկավող հրեաները Սիոնիստական ռեժիմի դեմ ցույց են անցկացրել
Ի պաշտպանություն պաղեստինցիների, Նյու Յորքում բնակվող հարյուրավոր ուղղափառ հրեաներ ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ:
Բողոքի հանրահավաքի ընթացքում, ուղղափառ հրեաները կրել են պաստառներ, հնչեցրել կարգախոսներ և դատապարտել օկոիպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից գործադրվող հանցագործությունները:
Սիոնիստ զորայինները մայիսի 10-ին հարձակումների նոր փուլ սկսեցին Գազայի գոտու և պաղեստինցիների դեմ, ինչի հետևանքով զոհվեց 248 պաղեստինցի այդ թվում 69 երեխա, 39 կին ու 17 մեծահասակ: Հարձակումների հետևանքով վիրավորվել է 1910 մարդ:
Պատերազմի մեկնարկից 11 օր անց, Սիոնիստական ռեժիմի կառավարությունը, չկարողանալով կասեցնել դիմադրության ուժերի հրթիռակոծությունները, երեք ժամ տևողությամբ նիստի ընթացքում միաձայն համաձայնություն տվեց հրադադարի հաստատմանը: