Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրամայել է արձագանքել Հայաստանի տեղաշարժերին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կարևորել է սահմանին Հայաստանի տեղաշարժերին արձագանքելու անհրաժեշտությունը:
Երկուշաբթի օրը Ադրբեջանի Պաշտպանության նախարարության խորհրդակցական հանդիպման ժամանակ Զաքեր Հասանովն ընդգծելով Ադրբեջանի ռազմական ուժերի ծառայության և մարտական գործողությունների կազմակերպման վրա, ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի հրամանատարներին հրամայել է վճռական քայլեր ձեռնարկել և արձագանքել հայկական կողմից տեղաշարժերը կանխելու համար:
Ադրբեջանի և Հայաստանի ուժերը 2020 թ. Սեպտեմբերի 27-ին բախվել էին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում:
Բախումներն ավարտվեցին նոյեմբերին Ռուսաստանի միջամտությամբ, բայց այդ ժամանակվանից ի վեր երկու երկրները միմյանց բազմիցս մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: