Ադրբեջանն արձագանքել է բոլոր գերիներին ազատ արձակելու առաջարկին
https://parstoday.ir/hy/news/world-i142222-Ադրբեջանն_արձագանքել_է_բոլոր_գերիներին_ազատ_արձակելու_առաջարկին
Արձագանքելով վեց հայ զինծառայողներին ազատ արձակելու Մինսկի խմբի առաջարկին՝ Ադրբեջանը ձերբակալված հայ զինծառայողներին անվանել է դիվերսանտներ, որոնք ականներ էին տեղադրում երկու երկրների սահմաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2021 14:52 Asia/Tehran
  • Ադրբեջանն արձագանքել է  բոլոր գերիներին  ազատ արձակելու առաջարկին

Արձագանքելով վեց հայ զինծառայողներին ազատ արձակելու Մինսկի խմբի առաջարկին՝ Ադրբեջանը ձերբակալված հայ զինծառայողներին անվանել է դիվերսանտներ, որոնք ականներ էին տեղադրում երկու երկրների սահմաններին:

«Արան Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Մինսկի խումբը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել   «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով  ազատ արձակել երկու երկրի գերիներին:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է  հայտարարություն, որում նշել է, որ Հայաստանն ամեն օր վտանգում է քաղաքացիների անվտանգությունը և հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին: