Ադրբեջանն արձագանքել է բոլոր գերիներին ազատ արձակելու առաջարկին
Հունիս 01, 2021 14:52 Asia/Tehran
Արձագանքելով վեց հայ զինծառայողներին ազատ արձակելու Մինսկի խմբի առաջարկին՝ Ադրբեջանը ձերբակալված հայ զինծառայողներին անվանել է դիվերսանտներ, որոնք ականներ էին տեղադրում երկու երկրների սահմաններին:
«Արան Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ Մինսկի խումբը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով ազատ արձակել երկու երկրի գերիներին:
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Հայաստանն ամեն օր վտանգում է քաղաքացիների անվտանգությունը և հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին:
Պիտակ