Ռուսաստանում ըդնունվել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է մասնակցել ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/world-i142348-Ռուսաստանում_ըդնունվել_է_օրենք_որը_ծայրահեղականներին_արգելում_է_մասնակցել_ընտրություններին
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է մասնակցել ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 05:05 Asia/Tehran
  • Ռուսաստանում ըդնունվել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է  մասնակցել  ընտրություններին

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է մասնակցել ընտրություններին:

Օրենքն ընդունվել է չորեքշաբթի օրը, միաձայն:

Ավելի վաղ, Ռուսաստանի Ֆինանսական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ  ծայրահեղական խմբերի ցուցակում ավելացրել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու անունը:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նույնպես «Նավալնու շտաբներ»  շարժումը ներառել է կազմակերպությունների և շարժումների շարքում, որոնց աշխատանքը պետք է դադարեցվի՝ ծայրահեղական գործողությունների պատճառով:

Նորօրենքը քննադատության է արժանացել ​​քաղաքական ակտիվիստների կողմից, ովքեր հայտարարել են, որ դա  ժողովրդավարության դեմ ուղղված քայլ է: