Ռուսաստանում ըդնունվել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է մասնակցել ընտրություններին
Հունիս 03, 2021 05:05 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է մասնակցել ընտրություններին:
Օրենքն ընդունվել է չորեքշաբթի օրը, միաձայն:
Ավելի վաղ, Ռուսաստանի Ֆինանսական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ ծայրահեղական խմբերի ցուցակում ավելացրել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու անունը:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը նույնպես «Նավալնու շտաբներ» շարժումը ներառել է կազմակերպությունների և շարժումների շարքում, որոնց աշխատանքը պետք է դադարեցվի՝ ծայրահեղական գործողությունների պատճառով:
Նորօրենքը քննադատության է արժանացել քաղաքական ակտիվիստների կողմից, ովքեր հայտարարել են, որ դա ժողովրդավարության դեմ ուղղված քայլ է:
Պիտակ