Ուլյանով. ԱՄՆ-ն ՀԳՀԾ կվերադառնա հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i142584-Ուլյանով._ԱՄՆ_ն_ՀԳՀԾ_կվերադառնա_հակաիրանական_պատժամիջոցները_չեղարկելու_դեպքում
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ կվերադառնա հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու դեպքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2021 05:03 Asia/Tehran
  • Ուլյանով. ԱՄՆ-ն ՀԳՀԾ կվերադառնա հակաիրանական պատժամիջոցները  չեղարկելու դեպքում

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ կվերադառնա հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու դեպքում:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ,  պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը վերադառնալու ՀԳՀԾ, Միխայիլ Ուլյանովն ասել է, որ Վաշինգտոնը կվերադառնա միջուկային համաձայնություն, Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկվելուց անմիջապես հետո:

Չորեքշաբթի օրը, ՀԳՀԾ-ի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, Վիեննայի Grand հյուրանոցում գնահատել են բանակցությունների վերջին կարգավիճակը:

Գոհունակություն հայտնելով մինչ այժմ գրանցված առաջընթացի կապակցությամբ ՝ բոլոր պատվիրակությունները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ բանակցությունները շարունակելու կապակցությամբ:  

Համատեղ հանձնաժողովի նիստում որոշվել է, որ փորձագիտական ​​մակարդակում շփումներն ու բանակցությունների շրջանակներում, պատվիրակությունների ղեկավարները մի քանի օրով կվերադառնան մայրաքաղաքներ՝   խորհրդակցությունների համար, իսկ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերին: