ՌԴ-ում հայտնել են՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը կավարտվի տարեվերջին
https://parstoday.ir/hy/news/world-i142628-ՌԴ_ում_հայտնել_են_Հյուսիսային_հոսք_2_ի_շինարարությունը_կավարտվի_տարեվերջին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, գրում է korrespondent.net-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2021 14:42 Asia/Tehran
  • ՌԴ-ում հայտնել են՝ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կավարտվի 2021 թվականի վերջին, գրում է korrespondent.net-ը։

Ռուսաստանի իշխանությունները վստահ են, որ շինարարության ավարտից հետո գազատարը կսկսի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։

«Այն աշխատանքները, որոնք այսօր ընթանում են, կավարտվեն մինչև տարեվերջ, և նախագիծը կհանձնվի շահագործման», - ասել է Նովակը:

Հիշեցնենք՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարը մոտ 95 տոկոսով պատրաստ է: Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել սեպտեմբերին:

Նշենք՝ «Հյուսիսային հոսք 2» ծրագրով նախատեսված էր Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խ.մ. ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:

Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio