Ռուսաստանում սկսել են ստուգել միջուկային զինամթերքի հուսալիությունը
https://parstoday.ir/hy/news/world-i142642-Ռուսաստանում_սկսել_են_ստուգել_միջուկային_զինամթերքի_հուսալիությունը
Ռուսաստանի ՊՆ-ն ստուգում է միջուկային զինամթերքի հուսալիությունը: Այդ մասին հայտարարել է նախարարության 2-րդ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոլեսնիկովը, հաղորդում է Լենտա.ռու-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2021 16:17 Asia/Tehran
  • Ռուսաստանում սկսել են ստուգել միջուկային զինամթերքի հուսալիությունը

Ռուսաստանի ՊՆ-ն ստուգում է միջուկային զինամթերքի հուսալիությունը: Այդ մասին հայտարարել է նախարարության 2-րդ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոլեսնիկովը, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Փորձարկումները սկսվել են Կենտրոնական միջուկային փորձադաշտի հրվանդանում, սակայն զինվորականները կիրականացնեն միայն ոչ միջուկային պայթյունային գիտափորձեր: «Հաշվի առնելով սահմանված արգելքը՝ որեւէ միջուկային պայթյուն այդ փորձադաշտում չի իրագործվել արդեն ավելի քան 31 տարի»,-ընդգծել է Կոլեսնիկովը: Նա հավելել է, որ համանման գիտափորձեր են անցկացնում նաեւ ԱՄՆ-ում՝ Նեւադայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերի նոր ռազմական ռազմավարությունը չի բացառում Ռուսաստանի կողմից անպատասխան միջուկային հարվածի կիրառումը հնարավոր հակամարտության ընթացքում: Բացի այդ, Պենտագոնում նշել են, որ ՌԴ Ռազմածովային նավատորմը զգալի չափով ուժեղացրել է կրակի ուժը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio