Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i142712-Վլադիմիր_Պուտինը_և_Շառլ_Միշելը_քննարկել_են_իրավիճակը_Լեռնային_Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2021 17:12 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լիդերների  2020-ի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարությունների հետևողական իրականացումը: Առաջնային խնդիրներից է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտայի կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը: Շառլ Միշելը զորակցություն է հայտնել անցկացվող աշխատանքներին, այդ թվում՝ այն աշխատանքներին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio