Մամուլի տեսությունը 27-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i14278-Մամուլի_տեսությունը_27_04_2016
Իրանի պետրոքիմիական արդյուանբերությունը չնայած սաուդացիների հարուցած խոչընդոտներին դարձյալ մեծ գրավչություն է ներկայացնում արտասահմանցի ներդրողների համար:Սաուդյան պետրոքիմիան երբեք չի կարող մրցել իրանական պետրոքիմիայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 15:20 Asia/Tehran
  •  Մամուլի տեսությունը 27-04-2016

Իրանի պետրոքիմիական արդյուանբերությունը չնայած սաուդացիների հարուցած խոչընդոտներին դարձյալ մեծ գրավչություն է ներկայացնում արտասահմանցի ներդրողների համար:Սաուդյան պետրոքիմիան երբեք չի կարող մրցել իրանական պետրոքիմիայի հետ:


«Արման»

Իրանի պետրոքիմիական առավելությունները Սաուդյան Արաբիայի նկատմամբ


Իրանի պետրոքիմիական արդյունաբերությունն ունի բազմազան առավելություններ ու պոտենցիալներ,որոնց հետ Սաուդյան Արաբիան երբեք չի կարող մրցակցել:


Թեհրանում լույս տեսնող Արման թերթը  պետրոքիմիական «Սաբիկ» ընկերության բաժնեմասի վաճառքի մասին   այսօր տպագրած վերլուծականում նշել է.«Սաուդացիների կարծիքով , Սաբիկ ընկերության 70 տոկոսի տերը լինելով կարող են աշխարհի խոշոր դրամատերերին ներգրավել  Սաուդյան Արաբիայի արդյունաբերության ոլորտ և նրանց հրաժարեցնել Իրանի պետրոքիմիական արդյունաբերությունից»:


«Իրանի պետրոքիմիական արդյուանբերությունը չնայած սաուդացիների հարուցած խոչընդոտներին դարձյալ մեծ գրավչություն է ներկայացնում արտասահմանցի ներդրողների համար:Սաուդյան պետրոքիմիան երբեք չի կարող մրցել իրանական պետրոքիմիայի հետ», նշել է «Արման» թերթը:


«Հարկերից զերծ մնալը, երիտասարդ ու մասնագետ աշխատուժ ունենալը, աշխարհագրական դիրքը , ծովային ճանապարհով արտադրանքների տարանցումը և հեռավոր Ասիայի շուկաներին հասանելիություն ունենալն՝  Իրանի պետրոքիմիական արդյունաբերության առավելություններից են»,- եզրափակում է Արման թերթը:

---


 «Ջոմհուրի Էսլամի»


Դիմադրության դերակատարության շնորհիվ չեզոքացվել են ահաբեկչության հովանավորների սադրանքները


Դիմադրության ճակատի դերակատարությունը չեզոքացրել է Սիրիայում Սաուդյան Արաբիայի , Թուրքիայի , Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի սադրանքները:


Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրի Էսլամի» թերթի խմբագրական հոդվածում ասված է.«Այն ինչ Սիրիայի վերաբերյալ փակուղու առջև է կանգնեցրել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի , Իսրայելի ու ԱՄՆ-ի սադրանքները, դա Դիմադրության առանցքային դերն է:


Վերջերս ԻԼԻՊ-ը և մյուս ահաբեկչական խմբավորումները զանգվածային կոտորածի են ենթարկել  իրենց  հրամանատարության տակ գտնվող  ահաբեկիչներին, որոնք փախել են մարտի դաշտից: Այս երևույթը խոսում է այն փակուղու մասին, որտեղ հայտնվել են ահաբեկիչներն ու նրանց հովանավորները»,գրում թերթը:


Անդրադառնալով 250 ռազմական խորհրդականներ Սիրիա գործուղելու ԱՄՆ-ի նախագծին, «Ջոմհուրի էսլամի»-ն հստակեցրել է.«Սաուդյան Արաբիան , Թուրքիան և Սիոնիստական ռեժիմը փորձում են Վաշինգտոնի պաշտոնյաներին  ներքաշել  դեպի ռազմական քայլերի մեջ և նրանց համոզել  ցամաքային ուժեր ուղարկել Սիրիա, որպեսզի այդպիսով կարողանան կանխել այդ երկրում ահաբեկիչների իրարահաջորդ պարտությունները:


2011 թ.-ից ի վեր մեկնարկել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների լայնամասշտաբ  հարձակումների հետևանքով  Սիրիայի ճգնաժամը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ամեն ինչ անում են տապալելու Բաշշար Ասադի օրինական կառավարությունը:

---

Armradio.am

Ուորլիք. Միջնորդներն այսօր աշխատում են շփման գծում բախումների ռիսկերը կրճատելու միջոցառումների վրա

 

ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Ալիև-Սարգսյան հանդիպում անցկացնելու ծրագիր չի եղել, հայտարարել է Ջեյմս Ուորլիքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, այսօր աշխատում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել հրադադարը շփման գծում և հակամարտող կողմերի միջև անհապաղ վերսկսել բանակցային գործընթացը՝ եռանախագահների հովանու ներքո, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Նրա խոսքով` միջնորդներն այսօր աշխատում են ընդլայնել այն միջոցները, որոնք թույլ կտան կրճատել բախումների ռիսկերը շփման գծում՝ մասնավորապես աշխատելով ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման ուղղությամբ:

Պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք որևէ առաջընթաց դիվանագիտական գործընթացում՝ քառօրյա պատերազմից հետո, ի՞նչ արդյունքների են հասել կողմերը և հնարավոր կլինի՞ արդյոք կայունացնել վիճակը և խուսափել ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումից, դեսպան Ուորլիքն ասել է. «Ապրիլի 5-ից հրադադարը մեծապես պահպանվում է, սակայն մեզ շարունակում է մտահոգել, որ տիրում է մեծ լարվածություն, և տեղի են ունենում հրադադարի խախտումներ: Շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությունը հստակ մատնանշում է, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերն անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների: Մենք միանշանակ փաստում ենք, որ լայնածավալ ռազմական գործողություններ վերստին չեն կարող լինել, և այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նաև աշխատում ենք կողմերի հետ բռնությունների ռիսկը կրճատող միջոցների, օրինակ՝ ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության ընդլայնման շուրջ»։